News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները հանգել են եզրակացության, որ երազ կարող են տեսնել եւ հիշել միայն այն մարդիկ, ովքեր ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեն: Այս մասին գրում է ladyportal.info-ն: Ընդ որում, որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան վառ եւ գունավոր երազներ է նա տեսնում:

Մասնագետներն ավելի քան 2.000 կամավորի մասնակցությամբ փորձ են անցկացրել: Արդյունքում պարզվել է, որ փորձի մասնակիցների մեծ մասը չի կարողացել հիշել երազները, իսկ ոմանք ընդհանրապես երազ չեն տեսել:

Ոմանք էլ կարողացել են ամենայն մանրամասնությամբ պատմել երազները: Նրանք նաեւ նշել են, որ կանոնավոր կերպով երազ են տեսնում:

Գիտնականների կարծիքով, եթե մարդը մտավոր առումով զարգացած չէ, հազվադեպ է երազ տեսնում, քանի որ քնած ժամանակ ուղեղը նույնպես քնում է: Սա հաստատում են նաեւ ինտելեկտուալ թեստերը, որոնք լավագույն կերպով են անցել երազ տեսնող եւ դրանք պատմող կամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ