News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերյանի բնակիչ, 35-ամյա Արման Մամյանը օգոստոսի 31-ին տեղափոխվել է Երեւանի համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց արջի հարձակումից բազմաթիվ լուրջ վնասվածքներ ստանալուց հետո: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Նավոյանը՝ ավելացնելով, որ տուժածը առաջին վիրաբուժական օգնություն է ստացել Նոյեմբերյանի հիվանդանոցում:  

«Հիվանդի պատմելով, իր վրա արջն է հարձակվել, նրա դեմ պայքարել է, շունը սկսել է հաչել, արջը փախել է»,-ասաց վիրաբույժը: 

Ըստ բժշկի՝ Արման Մամյանը ստացել է աջ դաստակի ափային եւ թիկնային շրջանների կտրած-պատռած վերքեր, երկրորդ նախադաստակային ոսկորի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ տեղաշարժումով, եւ ձախ սրունքի միջին եւ ստորին երրորդական շրջանների բազմաթիվ կտրած պատռված վերքեր:

«Մեզ մոտ վերքերի երկրորդական վիրաբուժական մշակում է գնացել՝ ընդհանուր անզգայացմամբ, երկրորդ նախադաստակային ոսկորի օստիոսինթեզ՝  երկաթով ֆիքսվել է կոտրված ոսկորը, եւ սրունքի վնասված մկանները կարվել են»,-ասաց Արտյոմ Նավոյանը՝նշելով, որ տուժածի վիճակն այժմ կայուն է:

Հիվանդանոցի մամուլի ծառայությունից հաստատեցին, որ Արման Մամյանը Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ