News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Լուիզիանա նահանգից Ջուն Հոլդենը միշտ կասկածել է, որ հայկական արմատներ ունի: Այդ մասին են վկայել նրա թուխ մաշկը՝ ի տարբերություն կապտաչյա քույրերի եւ եղբայրների, ինչպես նաեւ մի անգամ մոր՝ հայի մասին ասված պատահական արտահայտությունը, որի հետ նա ծանոթ է եղել անցյալում, եւ որի մոտ նա աշխատել է Ռիչմոնդում:

70-ամյա Ջունին ծագման հարցը տանջել է ավելի քան 50 տարի: Այս տարի նա որոշել է ԴՆԹ-ի անալիզ հանձնել: Այս մասին «The Armenian Mirror-Spectator»-ում գրել է Ստեփան Քուրքչյանը:

Լաբորատորիայում հաստատել են. կինը 434%-ով պատկանում է «մերձավորարեւելյան» տեսակին, չնայած մայրն ու հայրն արմատներով հյուսիսային Եվրոպայից են: Նա լուսանկարը հրապարակել է ծագման մասին ավելին իմանալու հնարավորություն ընձեռող կայքում:

Հունիսին Ջունը պատասխան է ստացել գենետիկայի մասնագետ Ջանեթ Անդրեոպուլուսից, ով մի քանի շաբաթվա ընթացքում, օգտագործելով նաեւ Ջունի մոր ակնարկած տեղեկատվությունը, հայտնաբերել է, որ կնոջ հայրը Մայքլ Դարհինյանն է:

Մասնագետը նաեւ օգտագործել է Ջունի ծննդականը, որում նշված է, որ նրա հայրն ազգությամբ հայ Մայքն է, ով Ռիչմոնդում սրճարան է ունեցել: Պարզվել է, որ խոսքը Մայքլ Դարհինյանի մասին է, ով, սակայն, 1970 թվականին մահացել է: Բայց դա մասնագետին չի ստիպել կանգ առնել: Ջանեթը գտել է նրա հարազատներին, որոնք համաձայնել են ԴՆԹ անալիզ հանձնել եւ հաստատել են Ջունի կասկածները:

Ջուն Հոլդենը դեռեւս փորձում է համակերպվել մտքին, որ հայ է: Հաջորդ տարի կինը պատրաստվում է իր ընտանիքին ծանոթացնել նոր հարազատների հետ, ինչպես նաեւ այցելել հոր շիրիմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ