News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնական «Takeshita Seika» հրուշակագործարանը գոյության ավելի քան 5 տասնամյակի ընթացքում հսկայական քանակությամբ քաղցրեղեն է պատրաստել՝ պաղպաղակից մինչեւ զանազան տորթեր: Այս տարի ընկերության նորույթներից է հատուկ նախաճաշի համար նախատեսված պաղպաղակը:

Ընկերության մասնագետներն առաջարկում են նախաճաշը վերածել սնվելու ամենահամեղ միջոցի: Դրա համար նրանք գրանոլան (վարսակի փաթիլներ, ընկուզեղեն եւ մեղր), խնձորի չիրն ու չամիչը համատեղել են վանիլային պաղպաղակի հետ:

Kedem-ի փոխանցմամբ, ըստ էության, ավանդական եվրոպական նախաճաշը՝ կազմված վարսակի փաթիլներից, չրերից եւ կաթից, ընդամենը փոխել է ջերմաստիճանն ու ձեւը՝ վերածվելով պաղպաղակի: Հիմա արդեն Ճապոնիայում ծնողները ստիպված չեն լինի երեխաներին համոզել ավարտել նախաճաշը. փոքրիկներն իրենք լրացուցիչ բաժին կխնդրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ