News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Deutsche Umwelthilfe կազմակերպությունը մտադիր է նպաստել ավանդական թղթե սուրճի բաժակները բազմակի գործածման բաժակներով փոխարինելուն: Հիմնական նպատակն է կրճատել շրջակա միջավայրին հասցվող վնասը:

Թվերը վկայում են այն մասին, որ օրական աղբն է նետվում մոտավորապես 320 000 սուրճի բաժակ, որոնցով մարդիկ սուրճ են գնում եւ տանում իրենց հետ: Ավելին՝ միանգամյա գործածման սպասք արտադրելու համար ծախսվում է այնքան էլեկտրաէներգիա, որը կբավականացներ մի ամբողջ քաղաքի մեկ տարվա պահանջարկին:

Գերմանացի բնապահպանները վստահ են, որ նետվող բաժակների քանակը անհրաժեշտ է կրճատել եւ այդ նպատակով առաջարկում են դրանք փոխարինել բազմակի գործածվող բաժակներով, որոնք ֆիքսված արժեք կունենան: Կազմակերպությունն արդեն սկսել է գովազդային արշավ՝ հասարակության ուշադրությունը դեպի տվյալ խնդիրը գրավելու նպատակով, գրում է kedem.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ