News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ընդամենը ավելի փոքր ափսեներ գնեք, խորհուրդ են տալիս բրիտանացի գիտնականները Քեմբրիջի համալսարանից։ Մասնագետների խոսքով, այդ հասարակ քայլը հնարավորություն կտա մեկ տասներորդ չափով կրճատել կալորիաների օգտագործումը, փոխանցում է Kedem-ը։

Հետազոտողներն ասում են, որ մարդիկ ավելի շատ սնունդ են գործածում, եթե այն մատուցվում է մեծ ափսեներով եւ, որպես կանոն, չեն դադարեցնում ուտելը, քանի դեռ ափսեն չի դատարկվել, բայց փոքր ափսեները կարող են օրական 159 կալորիայով նվազեցնել սննդի օգտագործումը, ինչը մոտավորապես 9 % է կազմում։

Ավելի փոքր սպասք օգտագործելիս մարդիկ ավելի քիչ սնունդ են դնում ափսեի մեջ ու հետեւաբար՝ ավելի փոքր ծավալի սնունդ են օգտագործում։ Եթե նման մոտեցում  կիրառվի սննդի եւ խմիչքի բոլոր տեսակների հանդեպ, ինչպես նաև դրսևորվի  սուպերմարկետներում ավելի փոքր փաթեթներով սննդամթերք ընտրելով եւ ռեստորաններում փոքր չափաբաժիններ պատվիրելով, ընդհանուր առմամբ կալորիաների օգտագործումը կարող է նվազել մինչեւ 16%։ Այսպիսով, չափաբաժինների կրճատումը կարող է մարդկանց օգնել կրճատել իրենց ամենօրյա կալորիաների քանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ