News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարվարդի համալսարանի եւ Ուելսլիի քոլեջի հետազոտողներն առցանց հարցում են անցկացրել։ 35 000 կամավոր գնահատել է լուսանկարում պատկերված մարդկանց գեղեցկությունը։ Ոմանց դուր են գալիս երկարավարս սեւահերները, ուրիշներին՝ կարճ մազերով շիկահերները։ Գիտնականները վաղուց փորձում են պարզել, թե  դա ինչով է պայմանավորված։

Երեւում է՝ ամեն մարդ ուրիշների արտաքինը գնահատում է՝ ելնելով սեփական չափանիշներից։ Չէ՞ որ նույնիսկ միանման գեներով նույնաբջիջ երկվորյակները գեղեցկության մասին տարբեր կարծիքներ ունեն, փոխանցում է MedDaily-ն՝ վկայակոչելով  The Daily Mail-ին։

Հարվարդի համալսարանի եւ Ուելսլիի քոլեջի հետազոտողները առցանց հարցում են անցկացրել։ 35 000 կամավոր գնահատել է լուսանկարում պատկերված մարդկանց արտաքինը։ Մասնագետները հարցում են անցկացրել նաեւ նույն սեռի նույնաբջիջ երկվորյակների 547 զույգի (100 % ընդհանուր գեներով) եւ տարաբջիջ երկվորյակների (մոտավորապես 50 % ընդհանուր գեներով) 214 զույգի շրջանում։ Երկվորյակները գնահատել են 200 մարդու գրավչությունը։

Գիտնականները նկատել են, որ գրավչության վերաբերյալ կարծիքը ավելի շուտ հիմնված է սեփական փորձի վրա։ Նույնիսկ նույնաբջիջ երկվորյակներին հաճախ տարբեր մարդիկ են դուր եկել։

Այսպես, կարծիքի վրա ազդում է ծնողների եկամտի մակարդակը եւ բնակության վայրը։ Իրենց դերն են խաղում նաեւ մի շարք անհատական գործոններ, օրինակ՝ վերաբերմունքը որոշակի մարդկանց  կամ դեմքերի, որոնք մարդը տեսել է լրատվամիջոցներում  հասունանալու ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ