News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդկային ուղեղն ի սկզբանե այնպես է ծրագրված, որ ծուլության հակում ունի: Նման եզրակացության են հանգել կանադական Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնականները: 

Մեր ուղեղը, ինչպես փորձարկմամբ ապացուցվել է, մեզ միշտ ստիպում է էներգիա տնտեսել: Արդյունքում մարդը փնտրում է նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը, օրինակ՝ հնարավորության դեպքում նախընտրում է նստել, քան կանգնել, փոխանցում է  Informing-ը:

Փորձարկման ընթացքում շարժվելը դժվարացնող էկզոկմախք հագած մասնագիտները պետք է որոշ տարածություն անցնեին: Ինչպես նշել են գիտնականները, բառացիորեն 5 վայրկյան անց մասնակիցներից յուրաքանչյուրն արդեն «հարմարվում էր» անհարմար հագուստին եւ տրված հեռավորությունն անցնում էր էներգիայի նվազագույն ծախսով: Նշենք, որ ադապտացիան տեղի էր ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ էներգիայի տնտեսումը աննշան էր՝  5%-ից էլ պակաս:

Ստացվում է, որ մենք բացառիկ կարողություն ունենք՝ ֆիզիկական վարժություններ կատարելիս այնպես հարմարվել, որ հնարավորինս քիչ էներգիա ծախսենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ