News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա մտերիմ հարաբերություններից հետո զույգերի սեռական ցանկությունը թուլանում է: Այսպիսի եզրահանգման են եկել Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի գիտնականները:

Ըստ Informing-ի, նրանք ուսումնասիրել են 21-40 տարեկան ավելի քան 3 հազար կանանց եւ տղամարդկանց տվյալները: Արդյունքում պարզվել է, որ համատեղ կյանքի առաջին տարվանից հետո զույգի սեռական ցանկությունը մասամբ սկսում է թուլանալ: Իհարկե, երեխաները կարող են կարեւոր դեր խաղալ ընտանիքի պահպանման հարցում, սակայն նրանք չեն կարող պահպանել ծնողների սեռական մտերմությունը:

Գիտնականների խոսքով, սա չի նշանակում, որ երկարատեւ հարաբերությունների վրա պետք է խաչ քաշել: Երկար ժամանակ հարաբերություններում ներդաշնակությունը պահպանելու համար մասնագետները զույգերին խորհուրդ են տալիս տանը ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, ժամանակ առ ժամանակ փոխել հակաբեղմնավորիչները, ինչպես նաեւ հետեւել առողջ սննդակարգի կանոններին:

Հարցումը ցույց է տվել, որ ամուսնության 16 տարվա ընթացքում սեռական ցանկությունը նվազում է 27%-ով, սակայն համատեղ կյանքի 3-րդ եւ 7-րդ տարվա ճգնաժամ հասկացություն գոյություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ