News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը նախօրեին կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ հակառակորդն օրվա տարբեր ժամերին կրակել է գյուղի ուղղությամբ:

«Բարեբախտաբար, էական վնասներ գյուղին չի հասցվել: Եթե համեմատենք սեպտեմբերյան գնդակոծության հետ, ապա շատ չեն կրակել»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը պարբերաբար գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Ըստ կառավարության՝ գյուղերին հասցվել է 66 մլն դրամի վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ