News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Մերի Քոթերը ծննդյան 103-ամյակը տոնել է Հրաշք-կնոջ կոստյումով: Metro-ի փոխանցմամբ, այս կերպարը երկարակյաց կնոջ ամենասիրելի գերհերոսն է:

Վերջին 25 տարիներին Քոթերը որպես կամավոր աշխատում է Մոնքլեր քաղաքի ծերանոցում: Նա սուրճ, թեյ եւ ջուր է բաժանում ծերանոցի բնակիչներին: Ասում է՝ իրեն «բարմեն» են կոչել:

Gazeta-ի փոխանցմամբ, ծննդյան օրը նույնպես Քոթերն այդ հաստատությունում աշխատանքով է անցկացրել: Տոնական զգեստը կինը նվեր է ստացել ծերանոցի իր ընկերներից:

Ամերիկուհին միայնակ է ապրում: Նա ծերանոց է գնում շաբաթական հինգ անգամ՝ անկախ եղանակից: Երկարակեցության մասին հարցին Քոթերը պատասխանել է, որ պետք է միայն ձեռքերը ծալած չնստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ