News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իտալիայի Գերագույն դատարանը որոշել է, որ աշխատավայրում ընդմիջման ժամանակ պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելն աշխատանքից հեռացման հիմք չի կարող լինել:

Դատարանն այսպիսով վերջ է դրել 2010 թվականից սկսված Fiat-ի Սիցիլիայի գործարանի աշխատակցի գործին, որին ընդմիջման ժամանակ պոռնո դիտելու համար հեռացրել էին աշխատանքից: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նախապես Տերմինի Իմերեզե քաղաքի դատարանը հաստատել էր աշխատանքից ազատման իրավաչափությունը, այնուհետեւ Պալերմոյի վերաքննիչ դատարանը նախորդ որոշումն անօրինական էր ճանաչել, ինչը Fiat-ի բողոքն էր առաջացրել:

Սակայն, ըստ The Telegraph-ի, երկրի բարձրագույն դատական ատյանը հաստատել է սեփական ընդմիջումն ազատորեն տնօրինելու՝ իտալացու իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ