News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դաջվածք ունեցող մարդիկ ավելի ագրեսիվ են: Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք նաեւ հանգել են եզրակացության, որ որքան շատ դաջվածք ունի մարդը, այնքան ավելի ագրեսիվ է:

«Ինտերֆաքս»-ի փոխանցամբ, գիտնականները 20-59 տարեկան 378 մարդու են հետեւել: Նրանց 25.7% գոնե մեկ դաջվածք է ունեցել:

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Վիրեն Սվամիի խոսքով, պատճառը, թերեւս, այն է, որ ռեակցիոն ապստամբության բարձր մակարդակ ունեցող մարդիկ կարող են իրենց տխրեցնող եւ անհանգստացնող իրադարձություններին արձագանքել դաջվածք անելով:

2012 թվականի տվյալներով, ամեն տարի դաջվածք է անում շուրջ 1.5 մլն բրիտանացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ