Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների 3,5 տոկոսը:
Պարզվել է, որ «Այո» ասել է 74,87 տոկոսը, «Ոչ»՝ 22,31 տոկոսը: Նշենք, որ խոսքը դեռ փոքր գյուղական ընտրատեղամասերի մասին է:
Նշենք, որ հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 2 մլն 550 հազար 323 մարդ գրանցված ընտրողներից 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը:





























