Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն այսօր՝ հունվարի 13-ին, գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ իրեն ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ծեծի չի ենթարկել եւ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու  դեպքով ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, էջմիածինցիները ականատես են եղել, թե ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծի ենթարկում Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: