News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ–ում հունվարի 26-ին քվեարկությամբ ընդունված՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը վտանգ չի պարունակում, նրանից կարելի է նաեւ օգուտ քաղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը:

«Մենք կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ջրի խնդիր է, անվտանգության խնդիր է, կա նաեւ ջուրը տեղ հասցնելու խնդիր: Օրինակ՝ եթե շատ ջուր բաց թողնվի ու մի քանի գյուղ ոչնչանա, ո՞վ է պատասխան տալու: Եթե ջրազրկվել են, թող գան, բանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Նրանք պիտի այս պարագայում հաշվի նստեն ԼՂՀ դիրքորոշման փաստի հետ»,- ասաց Արագած Ախոյանը:

Պատգամավորի խոսքով՝ հակահայկական զեկույցները քաղաքական պատվեր էին Ադրբեջանի կողմից. «Սա միայն կաշառքի եւ ստի վրա հիմնված դիվանագիտության արդյունք էր»:

Արագած Ախոյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության կատարած աշխատանքը: «Հայաստանը թրերով տանկերի դեմ էր ելել: Մանավանդ վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանք կատարվեց»,- ասաց նա՝ նշելով, որ մեր կողմից պատվիրակության հասցեին հնչեցված քննադատությունները ճիշտ չէին. «Մենք մեր բաժին մեղքն ունենք: Քննադատում ենք մեր պատվիրակներին այստեղից: Բանակցություններ վարողի համար դժվար է, երբ նրա հետեւից խոսում են»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ