Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 13-ին, նշում է Սբ. Թեոդորոս զորավարի հիշատակության օրը:
Սուրբ Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում եւ ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ:
4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել եւ մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա:
Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաեւ, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաեւ «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր: