Երեւանի Բաղրամյան պողոտայից ապրիլի 22-ին բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին ազատ են արձակել։ Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ վարչական ձերբակալման էր ենթարկվել 42 քաղաքացի, որոնց տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի եւ այլ բաժիններ:

Բերման ենթարկվածների թվում են եղել Վահե Գրիգորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Սարմեն Շահիջանյանը, Մարիա Հովսեփյանը, Ասիա Խաչատրյանը, Գայանե Բաբլոյանը, Լեւոն Գալստյանը, Armenia Today վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, «Ա1+» լրագրողը, Հարություն Աղլամազյանը, Վարդանուշ Բալայանը եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում ընթերցել է Նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել են հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հինգ րոպե ժամանակ էր տվել պողոտան ազատելու համար, ապա ոստիկանները ուժ էին կիրառել եւ տասնյակ մարդկանց բերման ենթարկել։ Դեպքի վայրից բերման էին ենթարկել նաեւ 1in.am լրատվական կայքի օպերատորներին։ Կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պնդմամբ, ոստիկանները նաև կոտրել են օպերատորների տեսանկարահանող տեխնիկան։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»