Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանին տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ստեփանակերտի հոսպիտալի պետ Զորիկ Սաղյանը:

«Վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Առաջիկա ժամերին պատրաստվում ենք Երեւան տեղափոխել»,- ասաց հոսպիտալի պետը:

Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Մարտակերտի հոսպիտալում վիրահատվելուց հետո նա տեղափոխվել էր Ստեփանակերտ: