News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այն քաղաքապետը, որ գյումրեցիների կյանքում ոչինչ չի փոխել ու պետք է վերարտադրվի կամ այն մարդիկ, որոնք գողականներով ու ռազբորկաներով պետք է այդ պաշտոնը վարեն, մենք կարող ենք հայտնվել ավելի խորը փոսի մեջ, քան մինչ այսօր կայինք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է  ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի ընտրություններին։ 

«Ամենամրցունակը մեր թեկնածուն է, քանի որ բացառապես Հովհաննես Մարգարյանն է Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում Գյումրիի խնդիրների մասին, որեւէ մեկը չի կարող հակառակը պնդել»,–նշել է Հեղինե Բիշարյանը։

Մեր դիտարկմանը, թե Գյումրին կուսակցությունների մրցակցության կիզակետում է հայտնվել, քաղաքական ուժերը առաջադրում են մրցունակ թեկնածուներ, որոնք քվե բերելու տարբեր լծակներ ունեն՝  ի  տարբերություն ՕԵԿ–ի, Բիշարյանն արձագանքել է. «Ես չեմ համարում, որ մեկը գողականին բարեւում է, ուրեմն հաղթող թեկնածու է, ես էդպես չեմ մտածում։ Կարծում եմ, որ այս անգամ, երբ Հայաստանը, Գյումրին ծայրահեղ ծանր վիճակում են, ժողովուրդը պետք է գնահատական տա այն մարդկանց, որոնք փոփոխություն  կբերեն քաղաքապետների մարզպետների առումով, որոնք երկիրը հասցրել են այս օրի։ Այն քաղաքապետը, որ գյումրեցիների կյանքում ոչինչ չի փոխել ու պետք է վերարտադրվի, կամ մարդիկ կան, որոնք գողականերով ու ռազբորկաներով պետք է այդ պաշտոնը վարեն, մենք կարող ենք հայտնվել ավելի խորը փոսի մեջ, քան մինչեւ այսօր հայտնվել ենք։ Ի վերջո գրագետ բանիմաց մարդկանց ժամանակը պետք է գա»,–ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում բոլոր առանցքային կուսակցությունները առաջադրել են թեկնածուներ։ ՀՀԿ–ն գործող Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ԲՀԿ–ն՝ Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, նախկին ԲՀԿ–ական Վարդեւան Գրիգորյանի, ՕԵԿ–ը՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, ԳԱԼԱ–ի ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանը։  Թեկնածուներ են առաջադրել նաեւ «Լուսավոր Հայաստանը» եւ ՀՅԴ–ն, Մասնակցում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը»։  Դեռեւս հայտնի չէ՝ ով է գլխավորելու ընդդիամդիր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը։ Նշենք, որ «Ժառանգությունը» հրաժարվել է ՏԻՄ ընտրություններին մասնակցել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ