News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող գազալցակայանը, որտեղ այսօր՝ օգոստոսի 27-ին՝ պայթյուն էր տեղի ունեցել եւ մեկ անձի մահվան պատճառ դարձել, մի քանի ամիս է, ինչ շահագործվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը:

«Նոր սարքավորումներով գազալցակայան էր, մի քանի ամիս առաջ էին բացել»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետը նշեց, որ իրեն հասած տեղեկություններով՝ լիցքավորումից հետո վարորդը նստել է ավտոմեքենան՝ այն վարելու համար եւ այն պայթել է:

Պայթյունից վարորդը մահացել էր, իսկ գազալցակայանի աշխատակիցը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Գազալցակայանի աշխատակիցը՝ 33-ամյա Արման Արման Գրիգորյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից է:

Հիշեցնենք, որ պայթյունի դեպքով քրգործ է հարուցվել ՔՕ  231-րդ հոդվածի 2-րդ մասով (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը):

Պայթյունը տեղի է ունեցել այս գիշեր՝ ժամը 00:20-ի սահմանում: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է: Գազալցակայանի աշխատակից, 1983 թ. ծնված Ա. Գ.-ն ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Նրա ոստքը ամպուտացիայի են ենթարկել, վիճակը ծայրահեղ ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ