News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սարի թաղում հուլիսի 29-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողությունների հետեւանքով աչքը կորցրած անչափահաս Սայաթ Հարությունյանը սեպտեմբերի 1-ից դասի է գնալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Սայաթի հարազատները:

«Սեպտեմբերի 5-ին պրոթեզավորումն է արվելու, բայց մինչեւ այդ սեպտեմբերի 1-ից դասի է գնալու: Արդեն պատրաստվել ենք դպրոցին»,- ասացին ընտանիքի անդամները:

Սայաթ Հարությունյանը 12-րդ դասարանում է սովորում: Ծնողների խոսքով՝ դպրոցն ավարտելուց հետո տղան մտադիր է համալսարան ընդունվել եւ բարձրագույն կրթություն ստանալ:

Նշենք, որ Սայաթի ընտանիքին օգնելու համար բացված հաշվեհամարը փակվել է:

Հիշեցնենք, որ Սայաթը Վարդենիսի Շատվան գյուղից է։ Հուլիսի 29-ին Երեւան էր եկել՝ ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում, որոշել էր հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։ Ծխանռնակների պայթյունից վնասվել է նաեւ Սայաթի ոտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ