ՀՀԿ խորհրդի նիստում այսօր՝ սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը: Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե նախարարների պաշտոնանկության հարց քննարկվել է, Զաքարյանը պատասխանեց. «Միայն մեկ հարց է քննարկվել»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ Կարեն Կարապետյանն իր անելիքները առաջիկայում կներկայացնի հանրությանը:

Նիստին մասնակցել է նաեւ Հովիկ Աբրահամյանը, հանդես եկել շնորհակալական խոսքով: