News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իմ անձնական տեսակետը այս դեպքում կարեւոր չէ, կարեւորը ղեկավարների որոշումն է, արդյոք վարչապետը կառաջարկի, եւ արդյոք նախագահը կնշանակի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում ինքը տեղ կունենա:

«Գոյություն ունեն օրենքներ, սահմանադրություն, Սահմանադրության համաձայն կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրերով: ինչպես կորոշեն, այնպես էլ տեղի կունենա: Իմ անձնական տեսակետը այս դեպքում կարեւոր չէ, կարեւորը ղեկավարների որոշումն է, արդյոք վարչապետը կառաջարկի, եւ արդյոք նախագահը կնշանակի: Ինչպես կորոշեն, այնպես էլ ես կվարվեմ»,-ասաց նա:

«Պաշտոնը այնպես է, որ մի օր գալիս ես, մի օր էլ պետք է գնաս: Վայ էն մարդուն, որ կառչած է պաշտոնից, ով գալիս է պաշտոնն իր շահին օգտագործեու համար»,-շաւոնակեց Հրանուշ Հակոբյանը:

Անդրադառալով վարչապետի որոշմամբ իր եղբորը՝ Կորյուր Հակոբյանին, աշխատանքից ազատելու խնդրին, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց. «Իմ եղբորը աշխատանքից չեն ազատել. հայեցողական պաշտոններն այնպիսին են, որ եթե մեկը գնում է, նրա փոխարեն եկողը պետք է իր հայեցողությամբ որոշի, թե ում է ընտրում իր կողքին աշխատող: Երկրորդ՝ խորհուրդ կտամ՝ ոչ թե այդ հայտարարությունները կարդաք, այլ վերցնեք եղբորս կենսագրությունը կարդաք ու տեսնեք, թե նա 20 տարեկանում մեկնեց Վարդենիս, ինժեներից դարձավ վարպետ, վարպետից՝ գլխավոր ինժեներ, հետո Զոդի տնօրեն, կուսակցության շրջկոմի երկրորդ քարտուղար: Նա մեր հանրապետությունում ընդերքի ոլորտի լավագույն մասնագետներից է: Նրա աշխատանքը միշտ գնահատվել է: Նա իմ եղբայրը չէ, ես իր քույրն է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է, անունը իրավասու չեմ դեռ նշել. Բագրատ Սրբազան 
Պաշտոնաթող նախագահների հետ չեմ հանդիպել, սակայն հանդիպել եմ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին...
«Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային…
Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան
Ընդգծելով, որ դա քրեորեն պատժելի արարք է, կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին...
Ինչո՞ւ Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. Ստեփան Դանիելյանը նշել է պատճառները
Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման...
Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր...
Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել (ուղիղ) 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է…
Ամենաշատ