News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին Ղարաբաղի հարցով առաջընթացի չարժե սպասել։ Նոյեմբեր 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հայ-ռուսական միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։

Նրա կարծիքով, Աստանայում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» կստորագրվի։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան գործընթացը փակուղի է մտել: «Սակայն ինչպե՞ս դուրս բերել գործընթացն այդ փակուղուց՝ դժվար է ասել»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստել։ Ռիժկովի կարծիքով, հակամարտության հարցով կարելի է կառուցողական լուծում գտնել։ «Սակայն ես կասկածում եմ, թե ինչպե՞ս դա կընդունի հայ ժողովուրդը»,- հայատարարեց Ռիժկովը։

Նա նաեւ հայտնեց, որ Յարոսլավլում ապրիլին կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովն այլ հարցերի շարքում կքննարկի նաեւ ղարաբաղյան հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ