News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ամիսներ առաջ տեղի ունեցած էշերի հարսանիքը, որն ուղեկցվել էր դհոլ-զուռնայով եւ մի քանի այլ ավանդույթներով, շարունակում է մնալ ֆորումների քննարկման նյութ։

Թուրքիայի Մուղլա նահանգի Քարգը գյուղի բնակիչ Յորուք Էնվեր Յալչընը կազմակերպել էր իր Դուման անունով արու էշի եւ Ֆեթհիյեյում արդեն 4 տարի ապրող Անգլիայից բերված Լինդա անունով էգ էշի ամուսնության արարողությունը։ Յալչընը մեքենաների շարասյունով մեկնել էր Ֆեթհիյե՝ «հարսի» տուն, որտեղ էլ կազմակերպվել էր հարսանեկան արարողությունը։

Այս հարսանիքը եւս զերծ չի եղել հյուրերի միջեւ ծեծկռտուքից։ Տարեց մի մարդու եւ երիտասարդների վիճաբանությունը վերածվել է ծեծուջարդի։ 4 երիտասարդ հյուրերի առաջ գոտիներով, աթոռով եւ բռունցքներով ծեծել են տարեց մարդուն, ով նրանց  ընդամենը նկատողություն էր արել իր ոտքը տրորելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ