News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Երկրաշարժերի եւ ցունամիի հետեւանքով Ճապոնիայում զոհերի թիվը գերազանցում է երկու հազարը: Անհետ կորածների թիվը եւս հաշվվում է հազարներով, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի գլխավոր ոստիկանական վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի վթարի հետեւանքով ճառագայթահարվածների թիվը կարող է հասնել 160-ի:

Մարտի 13-ին հայտնի է դարձել, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայնի միջուկային ռեակտորի եւս մեկ սառեցման համակարգ է շարքից դուրս եկել: Ենթադրվում է, որ ռեակտորի սառեցման համար կօգտագործվի ծովային ջուր: Նշվում է, որ ավելի քան 300 հազ. մարդ տարհանվել է  ատոմակայանի մերձակա շրջաններից:

Մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: ՀՀ արտգործնախարարության տվյալներով` Ճապոնիայում գտնվող Հայաստանի 30 քաղաքացիները չեն տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնի (CENC) տվյալներով...
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ նշված տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել...
Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, կա երկու տուժած
4,6 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ օրը Թեհրանի տեղական ժամանակով 13:56-ին Ֆարս նահանգի Ահել շրջանում...
Երկրաշարժ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս. Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում` 4 բալ ուժգնությամբ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…
Թայվանի մոտակայքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային ...
Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությու…
Ամենաշատ