News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Աշխարհը դառնում է ամենազանգվածային սադրանքների եւ բեմականացումների ականատեսը, որ կազմակերպում է ԱՄՆ-ը, որը շահագրգռված է գլոբալ հակամարտության հրահրման մեջ: Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է իտալացի լրագրող Ջուլիետո Կիեզան:

Նրա կարծիքով, Բեն Լադենի սպանության մասին վերջին նորությունը վկայում է, որ Օբաման կրկնում է Բուշի ուղին, որ ժամանակին սկսեց պատերազմը Մերձավոր Արեւելքում հորինված պատրվակների ներքո: Կիեզան վստահ է, որ Օբաման փորձում է հանրության ուշադրությունը շեղել ԱՄՆ մարող տնտեսության իրական խնդիրներից:

Կիեզան կարծում է, որ բոլոր  վերջին իրադարձությունները վկայում են ահագնացող ճգնաժամի մասին: «Ուստի ես միավորում եմ դրանք, քանի որ դրանք այդքան տարբեր են: Ճգնաժամն այն է, երբ կորցնում ես վերահսկողությունը ինչպես տեխնիկայի` «Ֆուկուսիմայի», այնպես էլ մարդկանց զգացմունքի` արաբական աշխարհի վրա»,- վստահ է փորձագետը: Նրա կարծիքով, աշխարհին էներգետիկ ճգնաժամ է սպասվում: Կիեզան վստահ է, որ արդեն 5 տարի անց մոլորակում պատերազմ է սկսվելու պաշարների համար: Դա կապված է Չինաստանի հզորության աճի, երկրի բնակչության աճի եւ ռեսուրսների նվազման հետ:

«1929թ. նույնպես ճգնաժամ է եղել եւ 10 տարի անց սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Մենք գտնվել ենք ավելի վատ եւ ավելի ողբերգական վիճակում»,- նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ