News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում մեկնարկած Արցախի ազատամարտիկների միության 5-րդ համաժողովի հյուրն են եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրեպետյանը եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարգեւատրվել է «Հայրենյաց պաշտպան» մեդալով, իսկ Հենրիխ Մխիթարյանը` ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, Ստեփանակերտից հաղորդում է News.am-ի հատուկ թղթակիցը: Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի հայրենանվեր գործը:

Բարեգործական այցի շրջանակում Հենրիխ Մխիթարյանը Արցախի տարբեր շրջանների 15 ընտանիքների հանձնել է նվերներ` սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա:

News.am-ի թղթակցի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ անցած տարի առաջին անգամ բարեգործական նախաձեռնությամբ հանդես գալուց հետո հստակ գիտակցում էր, որ Արցախում դեռ շատ մարդիկ կան, որոնք օգնության կարիք ունեն, այդ պատճառով էլ որոշում ընդունվեց այս տարի եւս ժամանել Արցախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ