News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի արդյունքում թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտնված հաղորդավար Մարկ Սաղաթելյանը եւ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ թիվ 1 համալսարանական կլինիկայից:

Մարկ Սաղաթելյանը եւ Գրիգոր Նազարյանը, սակայն, դեռեւս պետք է երկարատեւ բուժում անցնեն եւ դեռ դուրս չեն գրվի: Հնարավոր է նաեւ, որ բուժումը շարունակեն մեկ այլ բժշկական հաստատությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ:

Տեղեկացրել էինք նաեւ, որ Մարկ Սաղթելյանի վիրահատությւոնը բարեհաջող է անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ