Հուլիսի 11-ին, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել «Արայ» ընկերության սպանված սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ոստիկանության հավաստի աղբյուրներից:
Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ դեռեւս մարտից հայտարարվել էր հետախուզում այն բանի համար, որ Կարինե Սուքիասյանը անհետացել էր թոռնուհու ՝ ամիսներ առաջ հրազենային վնասվածքից մահացած Արմեն Պետրոսյանի դստեր հետ: 5-ամյա երեխան, որը գտնվում էր Կարինե Պետրոսյանի մոտ, որդու և նրա նախկին (քաղաքացիական) կնոջ` Տատյանա Չադենկովայինն դուստրն է, որի խնամակալության հարցը հոր մահվանից հետո վիճարկվում էր Արաբկիր վարչական շրջանի դատարանում: Կարինե Սուքասյանի ու երեխայի անհետանալուց հետո Տատյանա Չադենկովան դիմել էր ոստիկանություն: Միջազգային հետախուզում էր հայտարարվել և քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: NEWS.am-ի տեղեկություններով նա ստորագրությամբ բաց է թողնվել:
Նշենք, որ պաշտոնական վարկածով, Արմեն Պետրոսյանն ինքնասպան էր եղել:



























