Երեւանի Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հրաժարականի պատճառն առողջական վիճակն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Քոթանջանը:

Նրա խոսքով, իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, եւ համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասաց Քոթանջյանը, հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:

Իր նշանակման հրամանն, ըստ Քոթանջյանի, արդեն եղել է: