Լոս Անջելեսի թաղամասերից մեկում հայուհին սպանվել է նախկին ամուսնու հետ վեճի հետեւանքով:
Ոստիկանությունը հայտնել էր, որ 51-ամյա Ազնիվ Մեգուերյանը եւ 49-ամյա Մայքլ Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել վեճի ընթացքում, որին մասնակցել էր Ազնիվի նախկին ամուսինը՝ 59-ամյա Հրանտ Մեգուերյանը:
Հրանտ Մեգուերյանը ձերբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից, հայտնում է «Los Angeles Daily News»-ը:
Մեգուերյանը մնացել է դեպքի վայրում եւ կալանավորվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել սպանության եւ մահափորձի առիթով, գրավի չափը կազմել է մեկ միլիոն դոլար:
Ազնիվ Մեգուերյանը հիվանդանոցում մահացել է, Մայքլ Քարվերի վիճակը գնահատվում է կայուն ծանր:




























