Ռուսական S7 ընկերության ինքնաթիռում, որը Մոսկվայից Երեւան էր թռչում, ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ականատեսը:
Ըստ նրա՝ երբ ինքնաթիռը վայրէջքի է պատրաստվել, ուղեւորներից մեկը տեղից նետվել է, հարվածել մեկ այլ ուղեւորի դեմքին: Ուղեկցորդուհիները փորձել են հանգստացնել կռվողներին, սակայն տղամարդիկ նրանց հորդորներին ուշադրություն չեն դարձրել:
Մյուս ուղեւորները ուղեկցորդուհիներին խնդրել են աղմկարարների նկատմամբ էլեկտրաշոկեր կիրառել, սակայն նրանք որոշել են առանց հատուկ միջոցների հարթել իրավիճակը, գրում է dni.ru-ն:
Երբ խուլիգանը սկսել է պատասխանել իրեն դիտողություն անողներին, նրան ուժով տարել են Բիզնես դասի սրահ եւ մինչեւ վայրէջք կատարելը պահել այնտեղ: Վայրէջքից հետո Հայաստանի ոստիկանությունը բռնել է տղամարդուն:




























