Այսօր` հունվարի 28-ին հրազենային վնասվածքով միջին տարիքի մի տղամարդ է տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց: Սակայն ճանապարհին արդեն մահացել է: NEWS.am-ի տեղեկություններով` տղամարդը 42 տարեկան է, Սարի թաղի բնակիչ է:

Նախնական տեղեկություններով տղամարդը հրազենային վնասվածք է ստացել վիճաբանության ժամանակ, սակայն դեռ հստակ տեղեկություններ չկան: Նույնիսկ անուն-ազգանունը դեռ հստակ չի, ըստ բնակիչների` Սերգեյ Գալստյան է: Այս պահին Սարի թաղում են գտնվում ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչներ: Ոստիկանությունից NEWS.am–ի թղթակցին հայտնել են, որ միջոցառումներ են նախաձեռնել հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն: