Սեւանա լճում այսօր` փետրվարի 6-ին ժամը 17.00-ի սահմաններում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻՆ փրկարարական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` Հայրավանք գյուղի ափամերձ շրջանում հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացի, 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգի դին: Նշենք, որ այդ գյուղի բնակիչները պատմել են, որ տեսել են Ուկրաինայի քաղաքացուն մենակ: Նա ջրասուզակ է եղել է, փրկարարները նրան ջրից դուրս են բերել ջրասուզակի հանդերձանքով: