Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներն, այսօր` փետրվարի 13-ին, կայացած լիագումար նիստում հավանություն են տվել դատախազության առաջարկին եւ Կոմկուսի խմբակցության անդամ Կոնստանտին Շիրշովին զրկել պատգամավորական անձեռմխելիությունից:

Պատգամավորների առջեւ ելույթ է ունեցել գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը, ով նշել է, թե Շիրշովին պատասխանատվության ենթարկելու համար բավարար ապացոքւյցներ կան:

Ավելի վաղ Շիրշովն ինքն էր դիմել Պետդումայի նախագահ Սերգայ Նարիշկինին եւ խնդրել զրկել իրեն անձեռնմխելիությունից, քանի որ շահագրգռված է օբյեկտիվ քննության մեջ:

Քննությունը կարծում է, որ նա մեղսակից է Պետդումայի պատգամավորի մանդատը վաճառելուն: Գործարար Ա.Չերնիկովին դաշնային ցուցակ ընդգրկելու համար նա իր հանցակիցների հետ ստացել է 7,5 միլիոն եվրո, ընդ որում առաջարկել է մանդատ «Եդինայա Ռոսիա»-ի ընտրացուցակից: