News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ մեր հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ