Ֆիլիպիններում նավաբեկության հետեւանքով երկու մարդ զոհվել, 14-ը անհետ կորած են համարվում:

Ողբերգությունից մի քանի ժամ անց փրկարարներին հաջողվել է ողջ մնացած 41 մարդու հայտնաբերել, մնացածների որոնումները շարունակվում են:

Պատահարը տեղի է ունեցել կենտրոնական Մասբաթ նահանգի ափերին: Նավում գտնվել է 57 մարդ, որոնցից 35-ը՝ ուղեւորներ, 22-ը՝ անձնակազմի անդամներ: Նախնական տվյալով՝ նրանց սխալ տեղաբաշխումը խախտել է նավի հավասարակշռությունը եւ խորտակման պատճառ դարձել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ֆիլիպինյան կղզիախմբում ջրային տրանսպորտը ավելի քան 7 հազար կղզիների եւ խութերի միջեւ  հաղորդակցման հիմնական միջոցն է: