Ռուսաստանի Իրկուտսկի նախկին իրավապահների համար նախատեսված №3 գաղութում 350 բանտարկյալներ վնասել են իրենց նախաբազուկները:
Մարզի ԳՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դա արվել է «շանտաժի նպատակով»: Բանտարկյալները պահանջել են լրագրողների ներկայություն ապահովել: Գաղութ են ժամանել մի քանի հեռուստաալիքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ դատախազը, մարդու իրավունքների պաշտանության ներկայացուցիչը, Գլխավոր վարչության պետը եւ Իրկուտսկի մարզի ոստիկանապետը:
Ներկայումս բանտարկյալների հետ երկխոսություններ են տարվում։ Ճշտվում են նրանց պահանջները: Ծառայողական ստուգում կանցկացվի, գրում է «Ռոսբալտը»:
Միջադեպը տեղի է ունեցել համացանցում բանտարկյալների բարձրացրած ապստամբության մասին տեսագրության հայտնվելուց երկու օր անց: Գաղութ էր այցելել Մարզի հանրային դիտորդական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Սաֆրոնովը: Ըստ նրա` բանտարկյալները բողոքում էին ցածր աշխատավարձերի եւ խանութներում բարձր սակագների դեմ:
Իրկուտսկի բանտարկյալները տեսանյութ են տեղադրել. «Գաղութում ապստամբություն է»




























