ԱՄՆ գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել ամուսնությունների պաշտպանության մասին դաշնային օրենքը: Այդ օրենքի համաձայն՝ ամուսնություն է համարվում տղամարդու եւ կնոջ միջեւ միությունը: Այսպիսով, դատարանը փաստացի օրինականացրել է նույնասեռ ամուսնություններն ԱՄՆ-ում:

Գործի քննությունն ուղեկցվել է Վաշինգթոնում զանգվածային ելույթներով. ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները դատարանի շենքի մոտ ի պաշտպանություն նույնասեռ ամուսնությունների ակցիա են կազմակերպել, հաղորդում է RBK-ն:

Մարտի կեսերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես էր եկել նույնասեռ միությունները գրանցելու օգտին: Նրա խոսքով՝ գեյ-ամուսնությունների վերաբերյալ ցանկացած քննարկման հիմքում պետք է լինի այն փաստը, որ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն: Ուստի ոչ միայն անհրաժեշտ է թույլատրել նույնասեռ միությունները, այլեւ համազգային օրենք ընդունել, որը կերաշխավորի դրանց գրանցումը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնի ամուսին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կոչ էր արել դատարանին չեղյալ համարել ամուսնությունների պաշտպանության մասին օրենքը: