Երկու զինված անձինք հուլիսի 12-ին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում հարձակվել են «Ուկրփոստի» ինկասատորական ավտոմեքենայի վրա: Ինկասատորն ու հարձակվողներից մեկը տեղում սպանվել են, երկրորդ հանցագործը սպանվել է հիվանդանոցում:
Երբ «Ուկրփոստի» «ԳԱԶել» ավտոմեքենան գումարային միջոցներ էր տեղափոխում մայրաքաղաքի փոստային բաժանմունքներից մեկը, դրա ճանապարհը փակել է Daewoo Sens ավտոմեքենան: Այդ պահին ավտոմեքենայից երկու զինված տղամարդ է դուրս եկել եւ կրակ բացել ինկասատորի ուղղությամբ:
Վարորդը սպանվել է առաջին իսկ կրակոցից, հաղորդում է «Pravda.Ru»-ն, իսկ սրահում նստած ինկասատորներից մեկը կրակ է բացել անհայտ անձանց ուղղությամբ Մակարով տեսակի տաբելային ատրճանակից: Վիրավորվել է չարագործներից մեկի գլուխը, մյուսի` կուրծքը: Երկուսն էլ մահացել են ստացված հրազենային վնասվածքներից:





























