Փարիզի Էսոն դեպարտամենտում, այսօր՝ հուլիսի 12-ի երեկոյան, ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Մեծ արագությամբ ընթացող գնացքը բախվել է պլատֆորմին՝ վնասելով այն: Շարժակազմի վագոններից մեկը կողաշրջվել է:

Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ վթարի ժամանակ գնացքը երկու մասի է բաժանվել. վագոնների մի մասը շարունակել են ընթացքը ռելսերով, մյուս մասը շրջվել են եւ ընկած մնացել ճանապարհին:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարի պահին գնացքում եղել է 350 մարդ: Իշխանություններն արդեն հայտնել են 7 զոհի մասին: