«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության, այսօր` հուլիսի 12-ին, կայացած հերթական հանրահավաքից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Գարեգին Չուգասզյանը:
Նա նշեց, որ հանրահավաքի ժամանակ` իր ելույթում, ասել է, թե պետք է շտապ հավաք կազմակերպել «Փակ շուկայի» դիմաց եւ կանխել բարբարոսությունը: Այնուհետեւ, երբ Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի «Փակ շուկա», Թումանյան փողոցից ոստիկաններըն իրեն բերման են ենթարկել:
Այժմ Գարեգին Չուգասզյանը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում «իրավախախտում կատարած անձի կարգավիճակով», միայն թե չգիտի, թե ինչ իրավախախտում է արել: «Ուզում եմ իմանալ` ինչն եմ խախտել` դեռ չգիտեմ, սպասում են, որ արձանագրությունը բերեն»,- ասաց նա:





























