News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայի» տարածքում՝ Օզնոբիշինո գյուղի մոտ, բեռնատարը բախվել է ուղեւորատար ավտոբուսին, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ից: Վերջին տվյալով՝ զոհվել է 14 մարդ, 43-ը տուժել են:

Զոհվածներից մեկը երեխա է: Ըստ իրավապահների՝ բեռնատարի վարորդը զոհվել է, տուժածների թվում երեք երեխա կա: Տուժածներից 14-ի վիճակը ծանր է:

Ավտոբուսը Պոդոլսկից Ժոխովո էր մեկնում: «Կամազ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երկրորդական ճանապարհից եւ բախվել ուղեւորատար ավտոբուսին, որի հետնամասը բախման հետեւանքով անջատվել է առաջամասից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ  փրկարար ծառայությունների տվյալների՝ ավտոբուսին բեռնատարի բախումից անմիջապես հետո «Կամազի» բեռնաթափքում  բարձած մանրաքարը թափվել է ավտոբուսի վիրավոր ուղեւորների վրա:

«Փրկարարները եւ բժիշկները ստիպված են եղել տուժածներին  բառացիորեն հանել քարերի տակից», -  Life News-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: 

ԱԻՆ-ը վթարի մասին լուրն ստացել էր Մոսկվայի ժամանակով հուլիսի 13-ին՝ ժ. 12:54-ին: Վթարի վայր էին ուղարկվել շտապօգնության 30 բրիգադ եւ բժիշկներով ուղղաթիռ: 

ՌԴ ԱԻՆ-ի արտակարգ հոգեբանական օգնության կենտրոնը թեժ գիծ է բացել, տեղեկության համար պետք է դիմել հետեւյալ հեռախոսահամարով՝ 8-800-775-17-17, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ