Սյունիքի մարզի Որոտան գետում՝ Շաքիի ջրվեժի մոտ, նախօրեին խեղդված երիտասարդի մարմինը հայտնաբերվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 17-ամյա Ա. Խաչատրյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ եւս 8 հրշեջ-փրկարար:

Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին: