Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մնալ քաղաքականությունում՝ նախագահության երկրորդ շրջանն ավարտելուց հետո:

«Վրաստանը շատ փոքր երկիր է եւ այստեղ բոլորին արդեն հայտնի մարդիկ պարբերաբար փոխարինելու են միմյանց: Ինչպես երեւում է, ոչ ոք ոչ մի տեղ չի անհետանա եւ բոլոր այդ մարդիկ կլինեն ղեկավարությունում ու քաղաքականությունում»,-ասել է Սահակաշվիլին՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այն ամենը, ինչ չի սպանում, ամրացնում է, իսկ մեզ բոլորիս սպանելու են: Ինչ-որ մեկին կսպանեն, ինչ-որ մեկը ողջ կմնա: Դրանից ելնելով էլ պետք է ծրագրենք մեր ապագան»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ հեռանալիս կտանի նախագահական պալատի իր աշխատասենյակում կախված դիպլոմը՝ Կոլումբիական համալսարանն ավարտելու մասին:

Նա առաջարկել է կառավարությանը տեղափոխվել իր նստավայր: