Վրաստանի ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլին, ով նախօրեին հրաժարվել էր իր պաշտոնից, մտադիր է առաջադրվել երկրի նախագահի թեկնածու: Այս մասին օգոստոսի 13-ին հաղորդել է «Փիրվելի ռադիո» ռադիոկայանը` վկայակոչելով վերջինիս ընկերոջը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Ինքը՝ Խարատաշվիլին առայժմ այդ մասին հայտարարույթուններ չի արել: Նա մտադիր է օգոստոսի 15-ին մամուլի ասուլիս հրավիրել: Ենթադրվում է, որ հենց այդ օրն էլ ամեն բան կպարզաբանվի: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլին հրաժարվել է իր լիազորություններից:




























