Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր`  օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Նա նշեց, որ վերջինս իրենց մոտ ընդունվել է օգոստոսի 5-ին, նրա մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել են:  «Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել: Վիրահատեությունից  հետո տեսել եմ, ծանր վիճակում, չէր խոսում, գիտակցության էլեմենտներ կային, բայց, դժբախտաբար,  բարդություններ են առաջացել, մահացել է»,- ասաց Օնիկ Մելքոնյանը`  հավելելով, որ փորձաքննությունը կպարզի, թե հատկապես ինչն է հանգեցրել մահվան: 

Նշենք, որ Աբրահամ Սուրենի  Բաբայանը  ծնվել է 1957թ. հոկտեմբերի 21-ին  Արարատ քաղաքում: 1965թ  հաճախել  է  Արարատ քաղաքի թիվ 2-րդ դպրոցը: 1975թ. ավարտելուց հետո աշխատել է N1 շին. վարչությունում  որպես բանվոր: 1976-1978թթ ծառայել  է  խորհրդային բանակում: Սովորել եւ ավարտել է  Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի «Հաշվապահական հաշվառում» բաժինը, ստացել է  հաշվապահի որակավորում, այնուհետեւ ընդունվել  Գյուղակադեմիայի «Խմորում եւ գինու տեխնոլոգիա» բաժինը, ստացել  ճարտարագետ-տեխնոլոգ որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է  Արարատի քաղառում` բանվորից մինչեւ Արարատի քաղաքի տնօրեն, մինչեւ 1993թ.: 1993թ-ի  դեկտեմբերից մինչեւ 1994թ. նշանակվել եմ ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության Այգավանի կոնյակի գործարանում  որպես  իրացման գծով  փոխտնօրեն: 1994թ. ապրիլ ամսից պարենի եւ մթերումների նախարարի հրամանով նշանակվել  է  Այգավանի կոնյակի գործարանի տնօրեն` մինչեւ 1998թ. հունիս ամիսը: 1998թ.  հունիս  ամսին ընտրվել  է  ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: 1998թ-ի դեկտեմբեր ամսին ազատվել  է  պաշտոնից` իր  դիմումի համաձայն:

1992թ. ընտրվել է ՙ«Ցեմենտ» ֆուտբոլային ակումբի նախագահ:

1998-ից 2000թ. ՙ«Ցեմենտ»  ֆուտբոլային թիմը եղել է Հայաստանի կրկնակի չեմպիոն,1999թ.` բրոնզե մեդալակիր, 1998-1999թ.թ. կրկնակի  գավաթակիր, 1998-2000թ.թ. սուպեր գավաթակիր, 1999թ ՀՀ «Արդար  խաղի» մրցանակակիր  է,  2000թ. պարգեւատրվել է  օլիմպիական միջազգային կոմիտեի կողմից պատվոգրով :

1999թ.-ին ստեղծել է  «ՖԱ» Արաքս  ՓԲԸ-ն, որի հիմնադիր նախագահն  է մինչեւ  օրս: 2002թ. հունիս ամսից ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով նշանակվել  է  Արարատի  էլցանցի պետ: Դեկտեմբերին իր  դիմումի համաձայն ազատվել է  պաշտոնից:

2004թ. նոյեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- ի հրավերով նորից նշանակվել է Արարատի շրջանի Էլցանցի պետ եւ  աշխատել  է  մինչեւ Արարատի քաղաքապետ ընտրվելը, 2007թ. հուլիսի 1-ը: Նա  ամուսնացած  է  ունի  երեք երեխա  եւ  երեք  արու թոռնիկ: