Դիլիջանի ոլորաններում «Պազ» մակնիշի ավտոբուսի վթարի ենթարկվելու հետեւանքով 18 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության Դիլիջանի բաժնից: Հիվանդանոց տեղափոխված բոլոր անձինք ունեն տարբեր ատսիճանի մարմնական վնասվածքներ:
Նրանց փոխանցմամբ` ավտոբուսի մեջ եղել են Փարաքար գյուղի դպրոցի մանկավարժները, որոնք Հաղարծին իջնելիս են եղել:
Պարզվել է նաեւ ավտոբուսի վարորդի ինքնությունը, նա 60-ամյա Համլետ Ստեփանի Պետրոսյանն է:
Իսկ «Դիլիջանի» հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ բոլոր տուժածները այժմ գտնվում են Վիրաբուժության բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Միայն տուժողներից մեկի վիճակն է ծանր. իսկ մեկ այլ տուժողի էլ տեղափոխել են Երեւան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Դիլիջանի ոլորաններում ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ վիրավորներ: Վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9.15-ի սահմաններում, այժմ ոստիկանները իրենց մեքենաներով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` «Պազ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի ճանապարահին` ոլորաններից ընկել է ներքեւ, մահացածներ չկան, բայց կան բազմաթիվ վիրավորներ:




























